211652_close_icon
views-count1339 դիտում article-date 16:26 05-10-2019

Թունավորվել էին տղամարդու հավաքած գետնասնկից

Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։ Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր