211652_close_icon
views-count6099 դիտում article-date 11:43 05-10-2019

Ուկրաինայում վառելիքի սպառման պատճառով Ан-12 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, նախնական տվյալների համաձայն, օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և բեռը տեղափոխող 1 մարդ, ապա հավելել, որ ինքնաթիռի վառելիքը սպառված է եղել: «Ուկրաինա- Աերոալյանս» ավիոընկերության UR-CAH համարանիշի Aн-12 ինքնաթիռը չարթերային թռիչք էր կատարում՝ Իսպանական Վիգո քաղաքից դեպի Լվով: Ուկրաինայի Ազգային ոստիկանության Լվովի մարզի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խումբը և այլ ստորաբաժանումներ: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր