211652_close_icon
views-count1378 դիտում article-date 11:05 05-10-2019

Ձեր մասնագիտական գործն անփոխարինելի է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ուսուցիչների մասնագիտական տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ, Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Յուրաքանչյուրս է խոր ակնածանքով հիշում իր ուսուցիչներին: Դուք եք, որ յուրաքանչյուրիս մեջ սերմանել եք հայրենիքի, ընտանիքի և իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները: Ձեր մասնագիտական գործն անփոխարինելի է: Դուք ամենօրյա սրտացավ աշխատանքով եք ապահովում երեխաների ներառական և որակյալ կրթությունը մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում: Ձեր հետևողական սրտացավ աշխատանքն է, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն: Ուսուցչի պաշտպանությունը պետք է լինի բոլորիս խնամքի և հոգածության առարկան՝ մեզնից յուրաքանչյուրին վերապահելով ուսուցչի մասնագիտական տոնը նշելու բարձր պատիվը: Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: [b] Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր