211652_close_icon
views-count1670 դիտում article-date 19:20 04-10-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Գերմանիայից ժամանած ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Բեռլինից (Գերմանիա) ժամանած մի խումբ ուխտավորների՝ գլխավորությամբ Վերապատվելի Անդրեաս Գյութսեի և պրոֆեսոր Պաուլ Իմհոֆի: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ուխտավորներին` ողջունելով նրանց այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձ կատարեց հավատքի կարևորությանը, ինչպես նաև քրիստոնեական հավատի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ուխտավորներին ներկայացրեց նաև պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ հավելեց, որ Գերմանիայի տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների ու միջեկեղեցական կառույցների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված կապերի ու գործակցության շնորհիվ այսօր իրականացվում են մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր: Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց նաև Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը և Բեռլինի հայ համայնքի կյանքին, պատասխանեց նաև ուխտավորների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր