211652_close_icon
views-count1880 դիտում article-date 18:08 04-10-2019

Բակո Սահակյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ուսուցիչների հետ քննարկել է կրթական համակարգի զարգացումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել, որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում: Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նմանատիպ նյութեր