211652_close_icon
views-count1244 դիտում article-date 15:59 04-10-2019

Բռնցքամարտի ԱԱ. Անահիտ Արոյանը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Արոյանը (54 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 0:5 հաշվով պարտվեց գերմանացի Ուրսուլա Գոթլոբին: Հայաստանի ներկայացուցիչներից հոկտեմբերի 4-ին պայքարի մեջ կմտնի նաև Անի Հովսեփյանը (69 կգ): Հոկտեմբերի 3-ին ԱԱ-ում հաղթանակով էր մեկնարկել Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ), որը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր