211652_close_icon
views-count1302 դիտում article-date 14:58 04-10-2019

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Ինչպես հայտնեցին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ պաշտոնում նա կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին: Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն: Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ:

Նմանատիպ նյութեր