211652_close_icon
views-count13825 դիտում article-date 13:46 04-10-2019

Ով ապօրինի «պադավատ» ունենա, ով պատասխան տա. hraparak.am

[url=https://hraparak.am/post/1fc402616014ab89c37053528d5236f6?fbclid=IwAR3zsGwmbVyIRQJR94dV13Sr_SjP88mogBjqyGlilojEjMAQb-dXGAd6iGM]Hraparak.am[/url]-ը գորւմ է. «Հատուկ քննչական ծառայությունը գերգաղտնիության պայմաններում քննում է ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներին վերաբերող քրեական գործը։ Այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով», եւ 314 հոդվածի հատկանիշներով՝ «Պաշտոնեական կեղծիք»։ Սակայն ով ինչ լիազորություն է չարաշահել, ինչպես է օգտագործել պաշտոնեական դիրքը եւ դրանով ինչ վնաս է հասցրել պետությանը, մեր հարցադրումներին ՀՔԾ-ից հրաժարվում են պատասխանել։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հրապարակին» ի պատասխան ընդամենը հաստատեց, որ այս հոդվածներով մեղադրանք է առաջադրված։ «Նման գործ կա ՀՔԾ վարույթում։ Այն նախաքննության փուլում է։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում»։ Կարող է թվալ, թե շատ լուրջ հանցակազմի մասին է խոսքը, եւ մտավախություն կա խոշոր ձկների վնասելու։ Իրականում խոսքը ծառայողական ավտոմեքենան ծառայության հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու մասին է։ Դեպքն առնչվում է Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի եղբորը՝ Գրիգոր Նիկողոսյանին։ Գրիգոր Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) հին աշխատակիցներից է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «վեցում»։ 2015 թվականին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հանեց կադրային ռեզերվից, նշանակեց 6-րդ վարչության պետի տեղակալ եւ կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց արդեն երկրորդ անգամ։ Այժմ, սակայն, Նիկողոսյանը բաժնի պետ չէ, ազատվել է համակարգից։ Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից։ Չի բացառվում, որ Նիկողոսյանի հեռացումն ուղիղ կապ ունի պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործի հետ»։ Ամբողջությամբ կադացեք սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/1fc402616014ab89c37053528d5236f6?fbclid=IwAR3zsGwmbVyIRQJR94dV13Sr_SjP88mogBjqyGlilojEjMAQb-dXGAd6iGM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր