211652_close_icon
views-count1330 դիտում article-date 16:35 04-10-2019

Սահմանվել է իշխանության մարմիններին ներկայացված հաշվետվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

ՀՀ ԱԺ-ն սահմանել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Որոշման նախագիծն ընդունվեց 111 կողմ և 1 ձեռնպահ ձայնով, իսկ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամից: Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն ԱԺ որոշման նախագծով առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18:

Նմանատիպ նյութեր