Սահմանվել է իշխանության մարմիններին ներկայացված հաշվետվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
ՀՀ ԱԺ-ն սահմանել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Որոշման նախագիծն ընդունվեց 111 կողմ և 1 ձեռնպահ ձայնով, իսկ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամից:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն ԱԺ որոշման նախագծով առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18: