211652_close_icon
views-count1786 դիտում article-date 13:17 04-10-2019

Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը 0.5% է, սննդամթերքի գները նվազել են 1.4%-ով, 4.7%-ով թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, 9%-ով՝ հագուստն ու կոշիկը. ԱՎԿ

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը` 2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ, կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Հունվար-սեպտեմբերին 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 1.6%: Այսպիսով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի նկատմամբ 1.4%-ով իջել են, նախորդ ամսվա նկատմամբ գնային փոփոխություն չի եղել: Ալկոհոլային խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները 12 ամսում թանկացել են 4.7%-ով, օգոստոսի նկատմամբ՝ 0.4%-ով: Հագուստը և կոշիկի 12-ամսյա գնաճը կազմել է 9%, նախորդ ամսվա նկատմամբ 2.6% է աճը կազմել: Առողջապահության 12-ամսյա գնաճը 1.4% է, տրանսպորտինը՝ 2,2%, կրթությունը՝ 1.4%, ռեստորաններ և հյուրանոցները՝ 1,6%, տարբեր ապրանքներ և ծառայությունները՝ 0,4%, հանգիստ և մշակույթի ոլորտում 1,2% գնանկում է արձանագրվել 12 ամսում: Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացվում է սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 450 ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):

Նմանատիպ նյութեր