211652_close_icon
views-count1299 դիտում article-date 12:00 04-10-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ 105 կողմ, 1 դեմ և 5 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը: Դրանով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:

Նմանատիպ նյութեր