1184 դիտում
14:45 04-10-2019
Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է
Ժպիտի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին հիգշաբթի օրը։ Այն, որ այդ հրաշալի տոնը գոյություն ունի, աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելուին։ 20-րդ դարի կեսին նա ապրել է Ամերիկայում։
Որեւէ նշանակալի բանով նրա ստեղծագործությունը չի տարբերվում՝ քննադատները առանձնապես նրանով չեն հետաքրքրվել, նրա նկարներին անմահություն չէր սպառնում։ Սակայն մի անգամ նկարչին դիմել են State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով հորինել որեւէ վառ եւ հիշվող խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտ։ Հարվին երկար չի մտածել, վերցրել եւ պատվիրատուներին առաջարկել է այն, ինչը այսօր ինտերնետի օգտատերերն առանց բացառության անվանում են «սմայլիկներ»՝ ժպտացող դեղին դեմք։ Դա տեղի է ունեցել 1963թ․։ Պատվիրատուներն ընդունել են աշխատանքը, Բելուին հիսուն դոլար են վճարել, կրծքանշաններ են պատրաստել եւ բաժանել են ընկերության աշախատակիցներին։ Նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։ Ընկերության հաճախորդները հիացել են նորամուծությամբ, եւ մեկ ամիս անց թողարկվել է ավելի քան 10 000 կրծքանշան։
Ժպիտի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1999թ․։ Նկարիչը կարծում էր, որ այդ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։ Օրվա կարգախոսն է՝ Do an act of kindness. Help one person smile-«Բարի գործ արա։ Օգնիր թեկուզ մեկ ժպիտի հայտնվելուն»։ Այդ ժամանակվանից այս տոնը ամբողջ աշխարհի ակտիվիստները նշում են տարբեր ակցիաներով եւ ֆլեշմոբերով։
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
21:05 10-07-2016
Օբամայի ժպիտի և բարի խոսքերի հետևում թաքնված է արյան ճիչը
1146 դիտում
09:49 01-09-2021
Սեպտեմբերմեկյան ժպիտի ու բարության լույսը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
370 դիտում
20:47 23-04-2024
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր
382 դիտում
20:35 23-04-2024
Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությանը
616 դիտում
20:23 23-04-2024
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ