211652_close_icon
views-count6763 դիտում article-date 14:23 04-10-2019

Մոսկվայից Գրոզնի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել 2 ամսական երեխայի մահվան պատճառով

Մոսկվայից Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի թռչող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել օդանավում գտնվող 2 ամսական երեխայի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Օդանավը վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։ Նշվում է, որ անչափահաս աղջիկն ի ծնե ծանր հիվանդությամբ էր տառապում, նրան շտապ տեղափոխել են Վոլգոգրադի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը։ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։

Նմանատիպ նյութեր