1651 դիտում
22:38 03-10-2019
Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը
Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են երկրի կենտրոնական՝ Մադհիա-Փրադե նահանգում հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գանդիի ծննդյան 150-րդ տարեդարձի օրը։
Հուշահամալիրի անվտանգության աշխատակիցներից մեկի խոսքով՝ հանցագործները նաև վնասել են մեծ առաջնորդի նկարով պաստառը՝ նրա վրա գրելով «դավաճան» բառը։
Գործակալությունը նշում է, որ որոշ հնդիկ ազգայնականներ Գանդիին ընդունում են որպես դավաճան նրա համար, որ վերջինս ժամանակին աջակցել է Հնդկաստանում մուսուլմանների ու հինդուների խաղաղ բնակության գաղափարին։
Մահաթմա Գանդին մահացել է 1948 թվականին, 78 տարեկանում, «Հինդու Մահասաբհա» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով։
Նմանատիպ նյութեր
8462 դիտում
12:49 28-04-2020
Երեւանի Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. Այն կտեղափոխվի Հնդկաստանից
15799 դիտում
23:14 28-04-2021
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
1077 դիտում
22:51 06-08-2021
Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան