211652_close_icon
views-count3242 դիտում article-date 19:27 03-10-2019

Իրանում թեթևատլետուհիների մրցավազքը ցուցադրել են սև ուղղանկյուններով փակած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում իրանական հեռուստաալիքի հեռարձակման դրվագ է տարածվել, որտեղ երկրի քաղաքացիների ցուցադրում են այս օրերին Կատարի Դոհա քաղաքում ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մրցումները: Շարիաթի կրոնական խիստ կանոնների պատճառով կանանց բոլոր մրցումներում մարզուհիների մարմնի բաց մասերը ծածկել են սև ուղղանկյուններով: Տեղի հեռարձակման տեսագրությունը իր թվիթերում տեղադրել է իտալացի տնտեսագետ Մանուել Ադորնին: Հիշեցնենք, մահմեդական օրթոդոքսալ երկրներում կանայք պետք է մարմնի բոլոր մասերը հագուստի տակ պահեն, բացի դեմքի մի մասից և ձեռքերից: Հագուստն էլ պետք է ազատ լինի և չընդգծի մարմնի ուրվագիծը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր