211652_close_icon
views-count1243 դիտում article-date 19:50 03-10-2019

Տեղի է ունեցել Արցախի ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչակից հարցեր: Բացման խոսքում պետական նախարարը կարևորել է այսօրինակ խորհրդի առկայությունը, նշել, որ ազգային խորհրդի գործունեության հիմքում պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության և համակարգման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանական ապահովումը: Օրակարգային հարցերից էր ջրի ազգային խորհրդի քարտուղարի ընտրության հարցը: Գ. Մարտիրոսյանի առաջարկով խորհրդի քարտուղար է ընտրվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը: Նիստում ամփոփ տեղեկատվություն է տրամադրվել Արցախում գործող հիդրոէլեկտրակայանների մասին, ներկայացվել է ՀԷԿ-եր կառուցող կազմակերպությունների ներկայացրած հայտերի մասին տեղեկանքը, ըստ որի նախատեսվում է ևս 4 փոքր ՀԷԿ-ի շինարարություն: Խորհրդի անդամների առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ ծավալելու և մասնագիտական եզրակացությունն ուսումնասիրելու նպատակով: Ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ջրային էկոհամակարգերը պահպանելու, ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու շուրջ:

Նմանատիպ նյութեր