211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:54 03-10-2019

Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ խոսքը թե՛ դրամաշնորհ, թե՛ վարկ ստանալու մասին է: «Ըստ Համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն, Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն, «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ: Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի»,- ասված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր