211652_close_icon
views-count6961 դիտում article-date 13:42 03-10-2019

40 օր ժամկետով աննախադեպ վարժական հավաքներ տեղի կունենան. սկիզբը՝ հոկտեմբերի 20-ից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանք պլանային իրադարձություններ են. «Այո, ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են աննախադեպ ծավալի են, բայց դա կապված չէ արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի փոփոխության հետ: Այն վիճակում, որը գիտենք բոլորս, որևէ բան չի փոխվել: Այս ծավալի զորահավաք մենք չենք ունեցել»: Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, այս տարի բոլոր վարժանքներն իրականացվում են Կառավարության որոշմամբ: «Բայց դա ունի լավ կողմը ևս, որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր