211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:04 03-10-2019

Ամփոփվել են «ARPA» ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «ARPA» (Analysis Research and Planning for Armenia,) ինստիտուտի կողմից իրականացվող նորարարության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր: Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին, նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող և գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հակոբ Արշակյանի խոսքով` ամենակարևորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է, որը, միավորվելով մեր երկրի գիտելիքի և գիտության հետ, կարող է շատ մեծ արդյունքներ գրանցել։ Նախարարը մի շարք օրինակներ է բերել գիտությունից դեպի ապրանքայնացում, առևտրայնացում շղթան Սփյուռքի օգնությամբ զարգացնելու հնարավորությունների, ներքին գիտական արդյունքը ճիշտ օգտագործելու վերաբերյալ, բարձր է գնահատել «ARPA»-ի դերը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Հակոբ Արշակյանը մրցույթի մասնակիցներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ, կարևորել, որպեսզի նրանց գաղափարները շարունակական լինեն, և այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որտեղ հնարավոր կլինի գիտությունից մինչև շուկա կապն ապահովելով` ստեղծել ինքնավերարտադրվող և ինքնաֆինանսավորվող ամբողջական մի շղթա։ Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշել է մի շարք նորարարական գաղափարների մասին, որոնք «ARPA»-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։ Հակոբ Փանոսյանը նաև տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին «ARPA»-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։ «ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր