211652_close_icon
views-count1376 դիտում article-date 11:20 03-10-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազ­գային տոնի կապակցությամբ: Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշ­խարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է: Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Գերմանիայի Դաշ­նային Հանրապետության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբե­րու­թյուն­­ների հետևողական զարգացումն ու խորացումը: Այսօր Հայաստանն անցնում է մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կա­րևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը: Թող առաջընթացը և բարօրությունը մշտապես ուղեկից լինեն գերմանացի տաղանդաշատ և ստեղծարար ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր