211652_close_icon
views-count1120 դիտում article-date 23:40 02-10-2019

Գեղարքունիքում նախորդ սեպտեմբերի համեմատ նվազել են ծնունդները

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի սեպտեմբերին ծնված երեխաների քանակը նկատելիորեն զիջում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, այս տարվա սեպտեմբերին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 206 երեխա՝ 117 տղա եւ 86 աղջիկ: 110 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 42 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նախորդ տարվա սեպտեմբերին նույն բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը կազմել է 270՝ 153 տղա եւ 119 աղջիկ:

Նմանատիպ նյութեր