211652_close_icon
views-count584 դիտում article-date 21:02 02-10-2019

Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ անհրաժեշտ է հասնել այն բանին, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: Այս մասին Փաինյանը նշեց այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում հասնենք այնպիսի լուծումների, որ Լարսը լիարժեք ապահովի բեռների ազատ տեղաշարժն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրված է Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության հիմքում»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր