211652_close_icon
views-count1813 դիտում article-date 19:04 02-10-2019

Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում հյուրընկալելու վերաբերյալ կազմակերպիչների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ցյուրիխում կայացած STARMUS-ի 5-րդ փառատոնի շրջանակներում: Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել ու կրթել հետազոտողների նոր սերնդի և գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնել երիտասարդների համար: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր