211652_close_icon
views-count2901 դիտում article-date 18:39 02-10-2019

Զագրեբի «Դինամոն» Չեմպիոնների լիգայի հակառեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Զագրեբի «Դինամոն» Անգլիայում 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Խորվաթական ակումբը Չեմպիոնների լիգայում 13-րդ անընդմեջ պարտությունը կրեց հյուրընկալվելիս, ինչը մրցաշարի հակառեկորդ է: Նախկինում «Դինամոն» այս հակառեկորդը (դրսում 12 անընդմեջ պարտություն) կիսում էր Մոսկվայի «Սպարտակի» հետ: 2011 թվականին «Դինամոն» ՉԼ-ի խմբային փուլում պարտվել էր բոլոր 6 խաղերում՝ գնդակների 3:22 հարաբերակցությամբ և գերազանցել «Սպարտակի» հակառեկորդը, որը 2002/2003 մրցաշրջանում 6 պարտություն էր կրել գնդակների 1:18 հարաբերակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր