211652_close_icon
views-count1510 դիտում article-date 22:51 02-10-2019

Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Արամ Պ.-ն, որը սեպտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր