211652_close_icon
views-count26394 դիտում article-date 16:38 02-10-2019

Մենք լռել այլևս անզոր ենք. բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի´ պարոն Փաշինյան, Ձեզ են դիմում երկրի բոլոր բուժքույրերը: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց աշխատում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու: Մարդիկ, ովքեր իրենց առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը,փրկելու: Մարդիկ, ովքեր օրերով իրենց ընտանիքների կողքին չեն լինում, որ ապահովեն ընտանիքի մինիմալ պայմաններ… Հարգելի´ պարոն Փաշինյան, տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք այս անարդարությունը, բայց եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք: Առանց այն էլ մեր աշխատանքի դիմաց ոչ համապատասխան ենք վարձատրվում: Բոլոր համակարգերում ստանում են պարգեվավճարներ բացի բուժաշխատողներից: Հիմա Առողջապահության Նախարարությունից պահանջում են անցնել վերապատրաստում, մեր ճղճիմ աշխատավարձով և վախեցնում չանցնելու դեպքում ազատել աշխատանքից: Պատկերացնու՞մ եք, մարդիկ, ովքեր ամսական ստանում են ընդամենը 60-100 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, և տարիներ շարունակ պարտադրաբար իրե՜նց գրպանից վճարել և անցել են վերապատրաստում: Մենք բոլորս պատրաստ ենք անցնել վերապատրաստում, բայց ոչ 50 000 ՀՀ դրամով, ուղղակի անզոր ենք այդքանը վճարել: Հարգելի´ պարոն Փաշինյան, ս.թ. ապրիլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում բոլորն անխտիր մասնակցում էին սկսված շարժման ողջ ընթացքին՝ ապավինելով Ձեզ, հուսալով, որ Դուք կբացեք մեր ու մեր ապագա սերունդների առջև այն դուռը, որն անվերադարձ փակված էր համարվում... Փաստենք նաև, որ մենք այլ ծառայությունների աշխատակիցներից մեզ չե´նք գերագնահատում, բայց պահանջու՜մ ենք, որ մեզ ԴԱԴԱՐԵՆ թերագնահատել ու թալանել: [b]Հայաստանի Հանրապետության Բուժքույրական Կազմ[/b]

Նմանատիպ նյութեր