211652_close_icon
views-count1119 դիտում article-date 18:07 02-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 1-ին, ժամը 04.00-ին, Երևանի Սարի թաղի 5-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.20-ին, Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Սուզուկի» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դայացու» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ բետոնե պատնեշին. «Մերսեդես»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 48-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 1-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Նոր Գեղի-Նոր ՀաճÁն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 50-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր