211652_close_icon
views-count62658 դիտում article-date 15:59 02-10-2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի ներկայությամբ Սարդարապատում ոստիկանության կրթահամալիրի սովորողները հանդիսավոր երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի ներկայությամբ շուրջ 100 սովորողներ երդվեցին: Շնորհավորական ելույթ ունեցավ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Սարգսյանը: Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց կրթահամալիրի սովորողների հանդիսավոր երթով ու ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով: Միջոցառման ավարտին Ա. Սարգսյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի սովորողների ծնողներին ու հարազատներին, շնորհավորեց նրանց ու մաղթեց ամենայն բարիք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 966+
966+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր