Կառավարությունը 250 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի սպասարկման համար․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]