211652_close_icon
views-count1523 դիտում article-date 09:52 02-10-2019

«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերվել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված ծառերի կոճղեր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։ [b]Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր