211652_close_icon
views-count2323 դիտում article-date 09:23 02-10-2019

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է դիրքերն աշխարհում․ Ադամ Շիֆ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/RepAdamSchiff/videos/vb.9086721830/705292046601895/?type=2&theater]գրառում[/url] է թողել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ. «Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեև Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է: Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների և բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ և ոգեւորությամբ հետեւում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո:Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության եւ առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ և կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5105630.html]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր