211652_close_icon
views-count7773 դիտում article-date 23:31 01-10-2019

Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավարը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ այցելել է իր համայնքում բնակվող 90-ն անց բոլոր տարեցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանն իր աշխատակազմի հետ այցելել է Շահումյան համայնքում հաշվառված և բնակվող 90-ն անց բոլոր տարեցներին: Նրանք առողջ էին, շատ ուրախ և, ամենակարևորը՝ հոգատարությամբ շրջապատված: Օրվա առթիվ տարեցները համայնքապետարանի կողմից արժանացել են դրամական պարգևների, իսկ համայնքապետն ու ի աշխատակազմի անդամները՝ նրանց օրհնությանն ու բարեմաղթանքներին: Առողջություն և երկարակեցություն մեր տարեցներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր