211652_close_icon
views-count2728 դիտում article-date 22:19 01-10-2019

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ընդգծեց ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները։ «Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք էլ ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը»,- ասաց Ն. Փաշինյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելել առաջին անգամ:

Նմանատիպ նյութեր