211652_close_icon
views-count4217 դիտում article-date 19:19 01-10-2019

Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի ուսանող

109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՊՏՀ հեռակա ուսուցման հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ նշված է․ «ՀՊՏՀ հեռակա ուսուցման հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները նոյեմբերին հաճելիորեն կզարմանան. աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իրենց կուրսեցին է: Այսօր հրապարակեցինք հեռակա մագիստրատուրա ընդունված դիմորդների անունները, որոնց թվում է Սիմոն Մարտիրոսյանը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը չեմպիոնին և ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանին այսօր հյուրընկալեց իր աշխատասենյակում, շնորհավորեց ու բարի գալուստ մաղթեց: Բուհի ղեկավարն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում մարզական կյանքը բավականին աշխույժ է և հույս հայտնեց, որ Սիմոն Մարտիրոսյանը նոր շունչ կհաղորդի դրան: Դիանա Գալոյանը մաղթեց, որ Սիմոնի ոսկե մեդալների կողքին տեղ գտնի նաև ՀՊՏՀ մագիստրոսի Կարմիր դիպլոմը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/01/simon/1021920]Armsport.am[/url]-ը: Հովհաննես Գաբրիելյանն իր հերթին ներկայացրեց Սիմոն Մարտիրոսյանի մարզական ճանապարհը, հաջողություններն ու առաջիկա նպատակները: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ բաժնի հետ զրույցում Սիմոն Մարտիրոսյանն ասաց, որ տնտեսագիտությունը պահանջարկ վայելող մասնագիտություն է, ուստի որոշել է մագիստրոսական կրթությունը Տնտեսագիտական մայր բուհում ստանալ: Նա ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական բաժինը: Պրոֆեսիոնալ մարզիկը հետաքրքրվում է գործարարությամբ և վստահ է՝ տնտեսագիտական կրթությունն իրեն պետք կգա: Նոյեմբերի 4-ին դասերը կմեկնարկեն, Սիմոնը խոստանում է հնարավորինս մասնակցել բոլոր դասախոսություններին»։

Նմանատիպ նյութեր