211652_close_icon
views-count4366 դիտում article-date 22:51 01-10-2019

Հայտարարվել են տարվա լավագույն սերիալները

Vulture պորտալի կինոքննադատները կազմել են լավագույն սերիալների վարկանիշը, որոնք հասցրել են թողարկվել 2019 թվականի սկզբից: Ցուցակում, որում տեղ է գտել 36 հեռուստաշոու, նշվել են HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ», «Էյֆորիա» սերիալները, «Բանականության որսորդների» երկրորդ եթերաշրջանը եւ «Իսկական դետեկտիվի» երրորդ մասը, ինչպես նաեւ Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեւեռլենդը» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ երգչին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: FX ալիքից ցուցակում հայտնվել են խորեոգրաֆ Բոբ Ֆոսիի եւ պարուհի Գվեն Վերդոնի մասին «Ֆոսի/Վերդոն» պատմական դրաման, որոնք 1950-կան թվականներին ստեղծագործական տանդեմ Էին ձեւավորել Նյու Յորքում, եւ «Ինչով ենք մենք զբաղված ստվերում» կատակերգությունը: Netflix ծառայությունը ցուցակ Է մտել այնպիսի սերիալներով, ինչպիսիք են՝ «Անհավանականը», «Մատրյոշկայի կյանքը», «OA» միստիկական նախագծով, որը հիմնված Է «Երբ նրանք մեզ կտեսնեն» դրամայի իրական իրադարձությունների վրա, «Մուգ բյուրեղ. դիմադրության դարաշրջան» անիմացիոն մուլտսերիալով եւ «Շատ տարօրինակ գործերի» երրորդ եթերաշրջանով: Նաեւ ցուցակում նշվել են Amazon-ի «Անպիտանը» եւ «Չեղարկում» շոուները, «ՓԵՆ15» կատակերգությունը եւ «Խելառ նախկինի» չորրորդ եթերաշրջանը:

Նմանատիպ նյութեր