211652_close_icon
views-count2479 դիտում article-date 21:53 01-10-2019

Կդադարեցվի Վանաձորի Ռուսթավի և Համբարձումյան փողոցների շենքերի գազասպառողների և հանրային օբյեկտների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի և Համբարձումյան փողոցների շենքերի գազասպառողների և հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր