211652_close_icon
views-count2314 դիտում article-date 21:20 01-10-2019

Արզնի և Բյուրեղավան համայնքներում հիմնանորոգվում ու կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Արզնի և Բյուրեղավան համայնքներ, որտեղ ծանոթացել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին: Արզնիում ընթացքի մեջ են Մշակույթի տան շենքի վերակառուցման աշխատանքները: Աշխատանքների ավարտից հետո համայնքը կունենա հայ-ասորական մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար: Շահած պայմանագրի արժեքն է 24,800,700 դրամ, որից 70%-ը համայնքի ներդրումն է, 30%-ը՝ պետական ֆինանսավորման չափն է: Ավարտվել են Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային ճանապարհների ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (1 կմ երթևեկելի մաս): Շահած պայմանագրի արժեքն էր 34,389,838 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն էր, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը: Ավարտվել են կենտրոնական փողոցի մայթերի և ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (570 մ): Շահած պայմանագրի արժեքն էր 18,000,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը: Արզնիում, այցի ավարտին, մարզպետն այցելել է նաև համայնքի «Ալյոնուշկա» մանկապարտեզ, որտեղ գործում է երկու խումբ, ծանոթացել պայմաններին, շփվել փոքրիկների հետ: Բյուրեղավանում ընթացքի մեջ են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները (Հայրենադարձ թաղամաս, 1-ին թաղամաս տանող ճանապարհ, բակային տարածքներ, Վ. Սարգսյանի փողոցի մի հատված, Մշակույթի տան հարակից տարածք): Շահած պայմանագրի արժեքն է 69,600,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է: Բյուրեղավանում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ կառուցվել է համայնքային պուրակ ( Վ. Սարգսյան և Կոտայքի փողոցների հատման տարածքում): Շահած պայմանագրի արժեքն է 13,356,000 դրամ, որից 71.3%-ը համայնքի ներդրումն է, 28,7%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է: Ընթացքի մեջ են Մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 13,944,000 դրամ, որից 72%-ը համայնքի ներդրումն է, 28%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը եղավ նաև Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում և Բյուրեղավանի հիմնական դպրոցում. այստեղ դպրոցի խնայողությունների հաշվին կառուցվել է ցանկապատ, փոխվել է տանիքը, պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները: Կոտայքի մարզպետի համայնքային այցերը կրում են շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր