211652_close_icon
views-count1937 դիտում article-date 22:43 01-10-2019

Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայությանը, որը խոչընդոտ է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի բնականոն զարգացման համար: «Սեւծովյան ավազանի երկրներն ունեն մեծ ներուժ, որը ճիշտ ու գրագետ օգտագործելու դեպքում, հնարավոր է իրագործել եւ մասնակիցը դառնալ տնտեսական մեծ ու նոր նախագծերի»,- նշել է Վահե Էնֆիաջյանը: Վեհաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել են ճանպարհների արդյունավետ զարգացման քաղաքական բաղադրիչները, դրանց կարեւորությունն ու օրենսդրական հարթակներում ակտիվ շփումները:

Նմանատիպ նյութեր