Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, ճշգրտվել փոխգործակցության խնդիրները՝ ելնելով հակառակորդի ուժերի վերադասավորման առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարվել նաև մեր ուժերի գործողություններում:Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում ներկա հրամկազմի ներկայացուցիչները նաև ստացել են հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում հրամկազմը նոր խնդիրներ է լուծել
2019.10.01 20:58


Twitter
Вконтакте
Одноклассники