2576 դիտում
17:18 01-10-2019
Երախտապարտ ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի ամրապնդման ջանքերի համար. Լուկաշենկո
Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի գործադրած ջանքերը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց Բելառուսի պատվիրակության անունից հայկական կողմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար։
«Մենք երախտապարտ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար: 2019-ի առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես նպատակներից մեկը նշել էր երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը: Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար նույնքան կարևոր է Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը, որը կնքվել է այսօր: Իրանն ու Սինգապուրը մեզ համար շատ նշանակալից գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի աճի պոտենցիալն՝ ահռելի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է, որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին