211652_close_icon
views-count697 դիտում article-date 19:41 01-10-2019

Հայտնաբերվել է Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվող

Հոկտեմբերի 1-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հովիկ Ս.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 2-ից ԱՀ Քաշաթաղի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր