211652_close_icon
views-count697 դիտում article-date 17:29 01-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ռենո», «Մերսեդես», կայանված երկու «ԲՄՎ» և «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 29-ին, ժ.23.50-ին, Երևանի Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 23-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ-Ղուկասավան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես Ե-280» և «Մերսեդես Ե-350» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ե-280»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրի»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 14-րդ կմ-ին «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին և ընկել ջրատարը. 75-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի ծառին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.50-ին, Երևան-Կապան Մ2 ճանապարհի 301-րդ կմ-ին «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» բեռնատարի: «Օպել Զեֆիրա»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր