211652_close_icon
views-count2510 դիտում article-date 23:54 01-10-2019

Ավտոմեքենան փախցնողը սեփականատիրոջ որդին էր

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 27-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 28-ի ժամը 03.19-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Ռենո» ավտոմեքենան, այնուհետև փախցրած մեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել «Օպել Զաֆիրայի»։ Քրեական հետախույզների և ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ առանց հորը տեղեկացնելու՝ ավտոմեքենան վարել էր սեփականատիրոջ 17-ամյա որդին։ Պատանին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր