211652_close_icon
views-count1060 դիտում article-date 23:06 01-10-2019

Շինանյութի խանութներից գողություններ էր արել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցից բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսին Եղբայրության փողոցի շինանյութի խանութից գողացել է էլեկտրական մետաղասղոցի 10 սկավառակ։ Հայտնել է նաև, որ Երևան քաղաքի տարբեր վայրերից կատարել է այլ գողություններ ևս: Ոստիկաններին այս պահի դրությամբ հայտնի տվայլներով՝ նա օգոստոս ամսին շինանյութի խանութներից երկու գողություն և մեկ գողության փորձ է կատարել։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր