211652_close_icon
views-count1409 դիտում article-date 15:24 01-10-2019

Բակո Սահակյանը ստորագրել է «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու մասին հրամանագրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը: Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ Ռաֆիկ Օրդոյանը:

Նմանատիպ նյութեր