49078 դիտում
14:12 01-10-2019
Սկանդալ հանրապետությունում. քաղաքացին դիմել է դատախազություն, որ ԱԱԾ 2 աշխատակիցներ սպառնալիքի տակ իրենից խլել են «Արզնի հանքային ջրեր» գործարանի բաժնեմասը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով գրություն է ուղարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, որպեսզի նախաքննություն սկսվի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Շ. Ս.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է իրավապահներին և հայտնել, որ 2001թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ այցեցել են իր տուն և իր կամքին հակառակ 2 օր շարունակ իրեն տարել են Երևան քաղաքի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր մասնաշենք, մտցրել ներս և սենյակներից մեկում սպառնալիքներով ստիպել են, որպեսզի ինքը հրաժարվի իրեն պատկանող «Արզնի հանքային ջրեր» գործարանի իր բաժնեմասից, ինչից հետո կեղծ գործընթացների արդյունքում գործարանը տարել են կեղծ սնանկության և այն իրենից խլել:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հանգամաքները պարզվում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»