211652_close_icon
views-count1696 դիտում article-date 16:48 01-10-2019

Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր և դաշնակահար Հայու Ջանի հետ

Ճանաչում վայելող դաշնակահար Հայու Ջանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային երեկո: Միջոցառման ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) մենակատարի հետ կներկայացնի Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Հայու Ջանը (Չինաստան) երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար: Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է: Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում: Հայու Ջանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik և Theater Hannover-ը` ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր