211652_close_icon
views-count84667 դիտում article-date 11:14 01-10-2019

«Սպայկա» ընկերության տարածքում գլխին առկա վնասվածքով հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 30-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:00-ի սահմաններում նշված ենթակայանի շտապօգնության թիվ 61 խումբը ահազանգել է Շենգավիթի ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել է Արտաշատի խճուղի 50/2 հասցե՝ «Սպայկա» ընկերության ջերմոցներ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Վիգեն Ղ.-ն է, ով աշխատում էր «Սպայկա» ընկերությունում: Դատաբժշկի նախնական հայտարարության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի գլխին առկա է վնասվածք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր