ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը. Ուղիղ
Ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Ազգային ժողովը քննարկելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, Սահմանադրական դատարան դիմելու մասին և այլ հարցեր: